Լուիս Սուարեսը կրկնեց Էլ կլասիկոյում Մեսսիի՝ 2014-ի ձեռքբերումը
Sport«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հեթ-տրիկ ձևակերպեց Մադրիդի «Ռեալի» հետ Պրիմերայի 10-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացավ «Կամպ Նոուում» և ավարտվեց 5-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Ինչպես հաղորդում է Opta Sports-ը՝ Սուարեսը դարձավ «էլ կլասիկոներում» երեք գոլ խփած առաջին ֆուտբոլիստը 2014 թվականի մարտից ի վեր: Վերջին անգամ այս թիմերի դիմակայությունում 3 գոլ հեղինակել էր «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին:
«Բարսելոնան» 21 միավոր հավաքեց ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: «Ռեալը» 14 միավորով 9-րդն է: