Պետերբուրգում 8 զոհի պատճառ դարձած ՃՏՊ-ից հետո բեռնատարի վարորդին կալանավորել են
International newsՊետերբուրգում կալանավորել են Scania ավտոմեքենայի վարորդին, ով ՃՏՊ-ի պատճառ է դարձել, ինչի հետեւանքով 8 մարդ զոհվել է՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հետաքննության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Բախվել են Iveco եւ Scania բեռնատարները, ինչի հետեւանքով Iveco-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Hyundai Starex միկրոավտոբուսին, որն էլ դրա հետեւանքով բռնկվել է։
Ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել Starex-ի վարորդը եւ յոթ ուղեւորները։ Iveco-ի վարորդին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Scania-ի վարորդը չի տուժել։