Ինդոնեզիայի նախագահը ցավակցություն Է հայտնել Lion Air-ի կործանված ինքնաթիռի ուղեւորների հարազատներին
International newsԻնդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցում Է Lion Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուղեւորների ազգականներին ու մերձավորներին, որն աղետի Է ենթարկվել Ճավա կղզու արեւմտյան մասում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Ընդսմին ինքնաթիռում գտնվող 189 ուղեւորների ու անձնակազմի անդամների ճակատագրի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան: Վիդոդոն Ինդոնեզիայի բոլոր բնակիչներին հորդորել Է՝ շարունակել աղոթել եւ հայտարարել Է, թե ցավում Է, որ նման ողբերգություն Է տեղի ունեցել:
Բացի այդ, Ինդոնեզիայի նախագահը կարգադրություն Է արել՝ ինքնաթիռի կործմանման պատճառների հետաքննություն սկսել, որով զբաղվելու Է Տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեն: Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, մեկնել Էր Ջակարտայից, ընկել Է ծովը եւ խորտակվել Ճավայի ափերի մոտ: Կործանման վայրում կատարվում Է որոնողա-փրկարարական գործողություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:13.42