Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհի առաջնության 9-րդ տուրում
SportՀունաստանում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 9-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղաների մինչև 16 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Շանթ Սարգսյանը տոնեց հերթական հաղթանակը և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նույն ենթախմբում առաջատարների խմբում ընթացող Արթուր Դավթյանը պարտվեց և նահանջեց 10-րդ հորիզոնական: Պարտություն կրեց նաև մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը և նահանջեց 6-րդ հորիզոնական: