Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանից միշտ սպասելի է որևէ կեղտոտ ու նենգ քայլ

Interview

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով: Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովից հետո կար պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կապ հաստատելու մասին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այդ կապին, Orer.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Այն, որ այդ կապը վերականգնվում է, այս պահի դրությամբ, իհարկե, դրական է գնահատվում: Այն թույլ է տալիս երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից ավելի օպերատիվ ձևով արձագանքել իրադարձություններին: Այն դեռևս դրական է ազդում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման վրա՝ կտրուկ նվազել են հրադադարի ռեժիմի խախտումները: Այնուամենայնիվ, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը. այդ երկիրը կարող է անսպասելի որևէ պահի նենգ ու կեղտոտ ձևով մի քայլ կատարել ու խախտել բոլոր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները: Եվ այս գործընթացի էֆեկտիվությունը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով: Իհարկե, գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, բայց եթե հնարավորություն կա նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հասնել խաղաղությունը և կայունությունն ապրապնդելուն, պետք է անել դա: Այդուհանդերձ, պետք է միշտ հիշել, թե ինչ երկիր է Ադրբեջանը»

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ կողմերի միջև ինչ–որ մի ձևով կապ հաստատելու հնարավորություն նույնիսկ պատերազմի տարիներին է եղել: «Ադրբեջանի նախագահականից, ՊՆ–ից բազմիցս եղել է, որ զինադադարի ռեժիմի հաստատման կամ այլ խնդիրների շուրջ կապվել են անգամ Արցախի իշխանությունների հետ: Երկար տարիներ եղել է կապ սահմանում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջև: Հիմա պաշտոնական Ստեփանակերտն անընդհատ կրկնում է, որ այդ կապը պետք է վերականգնվի, որովհետև այն շատ կարևոր է զինադադարի ռեժիմը պահպանելու, խախտումներին օպերատիվ արձագանքելու համար, բայց Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այդ բոլոր խողովակները փակվեցին: Մենք հենց այդ առումով ենք միշտ ասում, որ պետք է հրամանատարների միջև կապը ևս վերականգնվի, որովհետև այն ժամանակին էֆեկտիվ է եղել: Բայց հիմա բոլոր խողովակները փակ են: Հրամանատարների մասով նոր բան չկա, Ադրբեջանն առայժմ դեմ է արտահայտվում այդ կապի վերականգնմանը: Դեռ միայն ղեկավարների մակարդակով է այդ կապը: Հիմա եթե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև առկա կապ կա, վատ չէ: Բայց մեծ հույսեր կապել, թե Ադրբեջանն այն երկիրն է, որը պատրաստ է քաղաքակիրթ ձևով ինչ–որ քայլեր կատարել, այդպես չէ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նրանք իրենց հայտարարություններով շարունակում են գործընթացին մոտենալ նախկինում ընտրված մարտավարությամբ՝ «նույն ահաբեկչական ձևով»: 

Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին՝ հատկապես ԱՄՆ–ից սպառազինություն գնելու Հայաստանին ուղղված առաջարկին: 

«Այստեղ մի շարք խնդիրներ կան: Մի կողմից պարզ է, որ զենքի առևտուրը նաև մեծ բիզնես է: Բազմիցս է խոսվել այդ մասին: Ոմանք վատ էին արձագանքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն և այլն, և այլն: Մենք ասում էինք, որ այս ամենին, իհարկե, բացասական են վերաբերվում, որովհետև Ադրբեջանի նման ահաբեկչական երկրին ընդհանրապես չի կարելի զենք վաճառել, որովհետև նույն զենքը մի օր էլ օգտագործվելու է նույն ԱՄՆ–ի կամ մյուս երկրների դեմ: Օրինակ է Սիրիան, ուր կան շատ ադրբեջանական ջոկատներ, որոնք ամենադաժան խմբավորումներն են»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Բոլթոնը բացեիբաց հայտարարում է, որ ԱՄՆ–ն և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին պատրաստակամ է զենք վաճառել: Բայց մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ է «907» բանաձևի հնարավոր չեղարկումը: Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ չէր բացառել այդ հանգամանքը: 

907–րդ բանաձևը ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907–րդ լրացումը չեղարկվի:

«Շատ մտահոգիչ էր դա: Ադրբեջանի՝ այդ ահաբեկչական երկրի նկատմամբ այս արգելքը այս ընթացքում իր էֆեկտիվությունն, այո, կորցրել է, բայց, այնուամենայնիվ, բարոյական տեսակետից շատ կարևոր է եղել այդ բանաձևի առկայությունը»,–շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, երբ զենք են մատակարարում հատկապես համանախագահող երկրները, կամ եթե կա նման ցանկություն, որն այս դեպքում ունի ԱՄՆ–ն, պետք է հասկանալ հետևյալը. «Հավասարակշռությունը պետք է պահպանվի և այդ զենքը չպետք է օգտագործվի ապակայունացման համար: Ինչպես է դա արվելու՝ ցույց կտա ժամանակը, բայց տվ յալ դեպքում շատ ավելի կարևոր է այն, որ եթե կա նման ցանկություն, չպետք է չեղյալ հայտարարել այնպիսի բանաձևեր, որոնք զսպում էին Ադրբեջանի հետ փոխգործակցությունը: Ընդհակառակը, պետք է այլ մեխանիզմներ ևս գործարկվեին: Բայց այստեղ մեր մասով աշխատանքի լայն դաշտ կա՝ հատկապես Սփյուռքի կառույցների կողմից: Մենք ի վիճակի կլինենք դիմադրելու, դիմակայելու բոլոր դժվարություններին, եթե լինենք միասնական և ամեն ինչ անենք մեր շահերի ներքո»:

Նշվածներին Դավիթ Բաբայանն ավելացրեց նաև համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը ու հավելեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները, մրցակցությունը տարածաշրջանում ավելի է թեժանալու նաև Իրանի մասով, բայց, այնուամենայնիվ, պետք է պարզապես այս ամենը հաշվի առնվի և վարենք համապատասխան հավասարակշռված քաղաքականություն: Թեև կան նոր մարտահրավերներ, բայց կա նաև այդ մարտահրավերներին էֆեկտիվորեն առերեսվելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում այդ ամենն օգտագործել»:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor