Իտալիայում փոթորկի հետևանքով զոհվել է 9 մարդ
International newsԻտալիայում տարերային աղետի հետևանքով երեք օրվա ընթացքում զոհվել է 9 մարդ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ վատ եղանակը երկրին բերել է «դրամատիկ կորուստներ»: Բացի 9 զոհերից` 4 մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ, ևս մեկն անհետ կորել է:
Տեղեկացվում է, որ նախորդ գիշեր ուժեղ քամու հետևանքով Ռապալո հանգստավայրում ավերվել են պաշտպանիչ պատերը: Արդյունքում՝ ալիքը հեղեղել է նավեր և հանգստավայրի շրջանին պատճառել լուրջ վնասներ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ փոթորկի պատճառով Վենետիկի երեք քառորդն անցել է ջրի տակ: