Մարիանո. Շնորհակալ եմ Խուլեն Լոպետեգիին, քանի որ նա թույլ տվեց ինձ վերադառնալ տուն
SportՄադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը շնորհակալություն է հայտնել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:
«Ես միշտ շնորհակալ կլինեմ Լոպետեգիին, նա այն եզակիներից մեկն էր, որ թույլ տվեց ինձ վերադառնալ տուն: Նրան հաջողություն եմ մաղթում ապագայում:
Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա մենք պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի դուրս գանք ստեղծված իրավիճակից»,- գրել է Մարիանոն թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ 25-ամյա Մարիանոն «Ռեալ» է վերադարձել ընթացիկ տարվա ամռանը` «Լիոնից»: