Կավանին բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ
SportՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է վերադառնալ Իտալիա,- գրում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի` ուրուգվայցի հարձակվողի ներկայացուցիչներն առաջին բանակցություններն են վարել «Նապոլիի» հետ:
Կողմերի միջև հանդիպումը բարեհաջող է ավարտվել: Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը համաձայն է աշխատավարձի նվազեցմանը` նեապոլիտական ակումբում հանդես գալու համար:
Կավանիի ընտանիքը մինչ օրս ապրում է Նեապոլում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողը համարվում է ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն: Կավանին ընթացիկ մրցարջանում մասնակցել է 7 հանդիպման` դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ուրուգվայցին «Նապոլիի» կազմում հանդես է եկել 2010-ից 2013 թվականներին: