Գերմանիայի կառավարությունը շուրջ 50 մլն եվրո է հատկացրել Իդլիբում գործող սիրիացի ընդդիմադիրներին
International newsԳերմանիայի կառավարությունը միլիոններ է ծախսել սիրիական Իդլիբում գրոհայիններին աջակցելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով գերմանական պարբերականին:
Ինչպես աղբյուրն ընդգծում է, մինչ Ռուսաստանը, Ֆրանսիան, Թուրքիան և Գերմանիան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցություններ են վարում երկրի ապագայի մասին, հայտնի է դարձել, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը միլիոններով աջակցում է ընդդիմադիրներին:
Der Tagesspiegel թերթի տվյալներով՝ սիրիացի ընդդիմադիրները Գերմանիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և զարգացման նախարարություններից 37.5 մլն եվրո են ստացել:
Հաղորդվում է նաև 11.3 մլն եվրոյի չափով այլ նվիրատվությունների, ինչպես նաև ԵՄ-ից ստացված 17.05 մլն եվրո գումարի մասին, որոնք փոխանցվել են գերմանական ուղիներով: Թերթի ընդգծմամբ՝ խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 49 մլն եվրոյի մասին է: