ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքն է արձանագրել
International newsՍիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն հայտնել է սիրիական Լաթաքիա նահանգում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հերթական դեպքի մասին, գրում է РИА Новости- ն:
Սավչենկոյի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում զինյալները կրակ են բացել Լաթաքիայի բնակավարերից մեկի ուղղությամբ: Նա հավելել է, որ հաշտեցման ռուսական կենտրոնը անօրինական զորամիավորումների հրամանատարներին կոչ է անում հրաժարվել զինված սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին:
Վլադիմիր Սավչենկոն նաև հաղորդել է, որ կենտրոն ներկայացուցիչները Հալեպի որոշ թաղամասերում բարեգործական օգնություն են տրամադրել զոհված սիրիացի զինծառայողների ընտանիքներին (15 ընտանիքի), ինչպես նաև երկու հումանիտար ակցիա են անցկացրել Հալեպ և Դառաա նահանգներում, որտեղ բաժանվել է 1.95 տոննա մթերք: