Լեհաստանում ահաբեկչության մասին ահազանգի հետևանքով ստիպված են եղել խուզարկել դեպի Լոնդոն ուղևորվող 21 օդանավ
International newsԼեհաստանում սահմանապահ ուժերն ու անվտանգության ծառայության աշխատակիցներն անհայտ անձի կողմից ահաբեկչության մասին ահազանգի հետևանքով ստիպված են եղել խուզարկել դեպի Լոնդոն ուղևորվող 21 օդանավ երկրի տարբեր օդանավակայաններում, այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Աննա Միխալսկան հայտնել է, որ դեպի Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռներից մեկում պայթուցիկի առկայության մասին ահազանգից հետո ստուգվել են երկու տասնյակից աել օդանավեր շուրջ 10 օդանավակայաններում:
Ընդ որում՝ ստուգվել է ոչ միայն օդանավն, այլև բոլոր ուղևորների ուղեբեռները, այդ թվում՝ ձեռքի:
Իսկ Գդանսկից Լոնդոն մեկնող ինքնաթիռում անգամ խնդրել են ուղևորներին ժամանակավորապես դուրս գալ ինքնաթիռից՝ մանրակրկիտ ստուգման համար:
Բոլոր խուզարկությունների արդյունքում, սակայն, որևէ օդանավում պայթուցիկ չի հայտնաբերվել: