Պաշտոնական. Դե Բրույնեն շարքից դուրս է մնացել 5-6 շաբաթով
Sport«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վնասվածք է ստացել: Բելգիացին բաց կթողնի 5-6 շաբաթ:
Ֆուտբոլիստը վնասել է ձախ ծնկի կապանները Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկությունում «Ֆուլհեմի» հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնել է Պեպ Գվարդիոլան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` խաղացողին վիրահատություն հարկավոր չի լինի.
«Նա բավականին տխուր էր: Սակայն, այսօր ավելի լավ տեսք ուներ, իսկ վաղն ավելի ուժեղ կլինի: Նա կարող է իր ժամանակն անցկացնել ընտանիքի հետ: Այնուհետև հավաքականների հանդիպումներն են, որից հետո նա շարք կվերադառնա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը: