Իսպանիայում վնասազերծել են 5 միլիոն երվո գողանալ փորձող խմբավորումը
International newsԻսպանիայում վնասազերծվել Է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորումը, որը գլխավորել Է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար նախկինում դատվածը, հայտնել Է երկրի Ազգային ոստիկանությունը:
Խմբավորման անդամներն զբաղվել են քարտերի կլոնավորմամբ: 19 մարդ Է ձերբակալվել Մադրիդում, ասած Է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Խմբավորման պարագլուխը եղել Է մեկը, որն ավելի վաղ դատապարտվել Է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար: Ընդհանուր առմամբ խմբավորումը փորձել Է հինգ միլիոն եվրո հափշտակել բանկոմատների եւ առեւտրական կետրի միջոցով, սակայն վերջինիս հաջողվել Է գողանալ սոսկ 500 հազար եվրո:
Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ինչպես Իսպանիայի, այնպես Է արտասահմանի բանկերի 20 հազար քարտերի տվյալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: