Բունդեսլիգա. «Բավարիան» չկարողացավ հաղթել. «Բորուսիան» հերթական երեք միավորը վաստակեց
SportԳերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» ընդունեց «Ֆրայբուրգին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման հաշիվը բացեց Սերժ Գնաբրին: Պատասխան գնդակը խփեց Լուկաս Հյոլերը:
Զուգահեռաբար ընթացող «Վոլֆսբուրգ»-«Բորուսիա» խաղում հաղթեցին «իշամեղուները»՝ 1:0: Միակ գնդակը Թոմաս Դելեյինիի փոխանցումից հետո խփեց Մարկո Ռոյսը:
Այս հանդիպումներից հետո «Բորուսիան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում «Բավարիան» է՝ 20 միավորով: