Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է «Էնոսիսի» հաղթանակին
SportԿիրպոսի առաջնության 8-րդ տուրում «Էնոսիս Նեոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Ալկիին»:
Համբարձումյանի թիմի համար տնային խաղը հաջող է դասավորվել և նրանք հաղթել են 2-0 հաշվով:
Անձամբ Համբարձումյանը եղել է «Էնոսիսի» մեկնարկային կազմում ու խաղացել է առանց փոխարինման:
Այս հաղթանակից հետո «Էնոսիս Նեոնը» 7 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում: