Ամերիկյան քաղաքներից մեկի քաղաքապետը զոհվել է Աֆղանստանում
International newsԱՄՆ-ի Յուտա նահանգի Հյուսիսային Օգդեն քաղաքի քաղաքապետ Բրենդ Թեյլորը զոհվել է Աֆղանստանում, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով CBS-ն։
Թեյլորին կրակել է աֆղանական հատուկ ջոկատայինը, մեկ այլ ամերիկացի զինվորական էլ վիրավորվել է, գրում է New York Times-ը։
Սա այսպես կոչված ինսայդերական հարձակում է եղել, որ անցկացնում են աֆղանական բանակում ներգրավված զինյալները։ Անցյալ տարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների դեմ չորս «ինսայդերական հարձակում» է կատարվել:
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեբրա Ռիչարդսոնը հայտնել է, որ Թեյլորին սպանողն, ըստ երեւույթին, ծառայել է Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերում: Հարձակումից անմիջապես հետո նա սպանվել է աֆղանական զինվորականների կողմից։
2001 թվականից Աֆղանստանում զոհվել է ավելի քան 2,4 հազար ամերիկացի: