Տյումենի մարզում մարմնամարզության մրցումների մեկնող երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
International newsՌուսաստանի Տյումենի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել 4 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ, որոնց թվում՝ մեքենաներ փոխադրող տրանսպորտային միջոցն ու 28 երեխայի՝ մարմնամարզության մրցումների տանող ավտոբուսը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության շրջանային վարչության ներկայացուցչի, միջադեպի հետևանքով տուժել են վարորդներից երկուսը:
«Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոճանապարհի 448-րդ կիլոմետրում նախնական տվյալների համաձայն՝ 4 ավտոմեքենա է բախվել: Այն հատվածում, որտեղ ճանապարհի վերանորոգում էր ընթանում և երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով, մեքենա տեղափոխող Volvo-ն բախվել է լուսացույցի տակ կանգնած մեքենաներին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Տուժածների թվում են Volvo-ի՝ 1957-ին ծնված վարորդը, որը կրծքավանդակի վնասվածք է ստացել և Hyundai Solaris-ի՝ 1995-ին ծնված վարորդը: Վերջինիս մոտ գլխի վնասվածք է:
Նշվում է, որ մրցումների մեկնող երեխաները չեն տուժել: Մայրուղու երթևեկությունը չի կանգնեցվել: