Անակարան փորձում է պարզել, թե ով է տվել Խաշոգջիի սպանության հրամանը. Թուրքիայի փոխնախագահ
International newsԹուրքիայի իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի քննության շրջանակում փորձում են պարզել, թե ով է տվել նրան սպանելու հրամանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Անկարայում Anadolu-ի խմբագիրների հետ հանմդիպման ժամանակ:
«Թուրքիան լրջորեն է վերաբերվում լրագրող Խաշոգջիի սպանության գործին, մենք հանդես ենք գալիս քննության թափանցիկության օգտին: Թուրքիայի իշխանությունները փորձում են պարզել, թե ով է տվել նրան սպանելու հրամանը: Հայտարարություններ կան, որ Խաշոգջիի մարմինը տարրալուծել են ծծմբաթթվի մեջ, դա պետք է անպայման ուսումնասիրել»,- նշել է նա:
Երկուշաբթի ավելի վաղ Sabah պարբերականը հայտնել էր, որ լրագրողի սպանությունից հետո ութերորդ օրը Ստամբուլ է ժամանել հատուկ խումբ, որի կազմում եղել են քիմիկոս եւ թունաբան: Պարբերականը պնդում է, որ նրանց խնդրի մեջ էր մտնում Խաշոգջիի մարմնի ոչնչացումը եւ հացանշանների վերացումը: