Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում
CultureՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.
Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի ՄԱՆԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,- ասվում է նախագահի հրամանագրում: