Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
SportԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը տապալեց ելույթն աշխարհի առաջնությունում:
Թուրքմենստաում ընթացող աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 171 կգ կշռող ծանրաձողը և զրո ստացավ: Անդրանիկը դուրս մնաց հետագա պայքարից:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: