Yerevan, 13.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այդպիսի քաղաքական աղբերին պետք է ընդհանրապես ճանապարհել տուն

Politics

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսվել է նաև «կուսակցափոխության» գործընթացը: Երևույթն, իհարկե, նոր չէ, բայց ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, սա ցույց է տալիս, որ Հայաստանում կուսակցական համակարգը դեռ շատ ցածր մակարդակում է: 

«Երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցական «շինարարությունը» Հայաստանում չի ավարտվել: Հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր այս 27 տարիների ընթացքում բազմիցս փոխել են իրենց կուսակցական պատկանելությունը, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո չեն վարանում իրենց ծառայություններն առաջարկել նոր իշխանություններին: Չեն վարանում կրկին փոխել իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ակնկալելով, որ նոր իշխանությունների կողմից հիմնականում պաշտոնի տեսքով կստանան իրենց պատառը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ–ում այս տարիների ընթացքում որևիցե բան չի փոխվել: Իսկ այսպես շարունակվելու դեպքում նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը մյուս օրը կդառնա այն, ինչին ժամանակին վերածվեցին ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն. վերջիններս իմ կողմից բազմիցս բնութագրվել են ոչ թե կուսակցություններ, այլ ակումբներ: Իսկ այդ ակումբներում ներգրավված մարդկանց նպատակը մեկն է՝ պաշտոն ստանալ: Եվ որքան էլ այդ ակումբում բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ, կամ արտաքին ու ներքին քաղաքականության առումով այլ տեսակետներ ունեն, նպատակը նույնն է: Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում պաշտոնամոլությունը դարձել է թիվ 1 խնդիրը, որից մենք չձերբազատվեցինք»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այդ ամենը նույն կերպ հիմա ևս շարունակվում է:

«Հիմա կատարվող երևույթը «առնետավազք» է. գլխավոր նպատակը կա՛մ թավշյա հեղափոխությունից հետո ստացած պաշտոնները պահպանելն է, կա՛մ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր պաշտոններ ստանալը՝ համապատասխան ծառայությունների դիմաց: Անկեղծ եմ ասում՝ ես ավելի շատ հարգեցի այն ՀՀԿ– ականներին, որոնք, վատ, թե լավ, բայց մնացին այդ կուսակցության մեջ: Նրանց ավելի շատ հարգեցի, քան այն անձանց, ովքեր հեղափոխությունից ընդամենը ժամեր անց, «թաքնվելով» ժողովրդի թիկունքում, իբրև թե ժողովրդի կողքին կանգնելով, դավաճանեցին այն անձին և այն կուսակցությանը, որին պարտական էին այն ամենի համար, ինչը ստացել էին վերջին տասնամյակներում: Դա ավելի ընդունելի է ինձ համար, քան այն, ինչ ես հիմա տեսնում եմ քաղաքական դաշտում: Սա վաղը, մյուս օրը շատ մեծ խնդիր կստեղծի նույն ՔՊ–ի համար, որովհետև այդ դեպքում ՔՊ–ն ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի նման կուսակցությունից վերածվելու է ակումբի: Պաշտոնամոլությամբ, տաքուկ անկյունում պատսպարվելով, իշխանություններից դիվիդենտներ ստանալով է պայմանավորված այդ առնետավազքը, որը որևիցե օգուտ չի տալու ՔՊ–ին: Մեկ անգամ սեփական հայացքները, նախկին «տերերին» դավաճանած անձը վաղը կամ մյուս օրն առանց խղճի խայթ զգալու կդավաճանի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ–ին»,– նշեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը կողմ է, որ ընդհանրապես բարիկադներ չլինեին:

«Եթե դրանք կառուցվել են հեղափոխության ընթացքում, թող քանդվեն: Այն պրոֆեսիոնալները, ովքեր կարող են օգուտ բերել ներկայիս իշխանություններին, պետք է աշխատեն: Բայց այդ պրոֆեսիոնալների ուժը, հմտություններն օգտագործելն այլ բան է, այլ բան՝ հետևյալը. երբ 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ–ի համար 15 հազար դրամով ձայն գնող, լրացուցիչ ցուցակներով և ընտրակեղծարարությամբ զբաղվող անձինք հիմա ուզում են «սուրբ խաղալ» և ՔՊ–ով մասնակցել ընտրություններին, և դա ներկայացնել այնպես, թե իրենք ժողովրդի կողմն են, անբարոյականություն է: Այստեղ նույն ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է կարևոր: Այդպիսի «քաղաքական աղբերին» պետք է ընդհանրապես ճանապարհել տուն, և չպետք է համագործակցել նրանց հետ»,–նշեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ թևակոխում ենք հեղափոխության հաջորդ՝ 3–րդ փուլ:

«Այս փուլը շատ բարդ է ու վճռորոշ նոր իշխանությունների և կոնկրետ Ն. Փաշինյանի համար: Մենք գնում ենք ընտրությունների այն Ընտրական օրենսգրքով, որում նախորդ իշխանությունների կողմից օրինականացվել էին բազմաթիվ ընտրակեղծիքներ: Օրինակ են լրացուցիչ ցուցակները… Ես, որպես Շիրակի մարզի բնակիչ, կարող եմ 100 տոկոսով օրինակներ բերել, թե նախկին իշխանություններին սպասարկող և ռեյտինգային ընտրակարգով անցած պատգամավորներից մեկն ինչպես է Երևանից մոտ 3000–ից ավելի ընտրողների բերել, գրանցել Ամասիայի և Աշոցքի կիսադատարկ գյուղերում: 2017թ. ապրիլի 2–ին այդ կիսադատարկ գյուղերը «մեգապոլիսների» էին վերածվել: Սա օրինականացված ընտրակեղծիքի մի ձև էր, որը նախորդ իշխանություններն օգտագործում էին կեղծիքների համար: Հետաքրքիր է՝ օրինականացված ընտրակեղծիքները հօգուտ ո՞ր քաղաքական ուժի են կիրառվելու: Ես հիմա հավատում եմ, որ որևիցե մեկը չի հանդգնի գումար բաժանել, բայց ո՞վ է ասել, որ «ապառիկի» սկզբունքով որոշ բաներ չեն խոստանալու»,–եզրափակեց նա: 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times