Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ–իրանական սահմանի փակումը նշանակում է ՀՀ կղզիացում

Interview

ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ արդեն ուժի մեջ մտած նոր պատժամիջոցներն աշխարհի ուշադրության կենտրոնում են: Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում խոսել ենք պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Խոսելով հնարավոր ազդեցության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հատվածների մասին՝ իրանագետը նախ նշեց, որ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է Իրանի նավթարդյունաբերությանը և բանկային համակարգին: «Եվ այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքիր է բանկային համակարգի հատվածը: Թեև, անկեղծ ասած, մինչ այդ էլ՝ պատժամիջոցների վերացման պայմաններում, ԱՄՆ–ը վարում էր մի քաղաքականություն, համաձայն որի, ըստ էության, Իրանի հետ բանկային գործարքները մեծ դժվարություններ էին հարուցում: Հաշվի առնելով այս ամենը, իհարկե, մեր հարևան և բարեկամ պետության հանդեպ ցանկացած պատժամիջոց որոշակի ռիսկային իրավիճակ է առաջացնում նաև մեր տնտեսվարողների համար»,–Orer.am-ի հետ զրույցում ընդգծեց իրանագետը՝ միաժամանակ նշելով, որ, այդուհանդերձ, այդ պատժամիջոցները Հայաստանի տնտեսական հատվածում լրջագույն ազդեցություն չեն կարող ունենալ:«Այլ խնդիր է քաղաքական տիրույթը, որտեղ, բնականաբար, հնարավոր են որոշակի հորդորներ կամ ճնշումներ Հայաստանի վրա՝ կապված Իրանի հետ գործակցությունը սահմանափակելու հետ: Նշվածի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնիսկ մի քանի անգամ է հայտարարություններով հանդես եկել: Դրանց համաձայն, Հայաստանը չի պատրաստվում սահմանափակել իր գործակցությունն Իրանի հետ՝ համարելով, որ դա բխում է մեր ազգային և պետական շահերից»,–նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մենք հայ–իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորենք Իրան և որևէ այլ երկիր հարաբերությունների հանգամանքով. «Եվ պետք է փորձենք այդ տիրույթում եղած ողջ ներուժը ծառայեցնել մեր երկու երկրների զարգացման և բարօրության ապահովմանը: Բնականաբար, ցանկացած, նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում Հայաստանն Իրանի հետ գործակցել է: Ընդ որում, ժամանակին այդ պատժամիջոցներն ունեցել են միջազգային բնույթ և Հայաստանը հավատարիմ է եղել նաև իր միջազգային պարտավորություններին: Բայց պատժամիջոցների այս փուլը վերաբերում է բացառապես ԱՄՆ–ի կողմից կիրառվող քաղաքականությանը: Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ազատ է բարեկամ պետության հետ սեփական հարաբերությունները զարգացնել: Կարծում եմ, որ այս համատեքստում հետաքրքիր գործակցություն կարող է ստացվել Եվրամիության երկրների հետ, որոնք մեխանիզմներ են փնտրում Իրանի հետ իրենց տնտեսական և քաղաքական կապերը նախկինի պես պահպանելու համար: Հայաստանը կարող է Եվրամիության ճամբարում հանդես գալ, ինչը բխում է նաև մեր շահերից»: Իսկ թե այս փուլում որքանո՞վ Հայաստանին կհաջողվի գոնե չեզոք դիրք պահպանել, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ բոլոր կողմերը պետք է հասկանան, որ Հայաստան– Իրան հարաբերությունները ենթակա չեն  որևէ երրորդ պետության շահերի ազդեցությանը, քանի որ գործ ունենք մեր պետության համար կենսական, անգամ անվտանգային շահերի հետ: 

«Հետևաբար, եթե այդպիսի փորձեր կան, ապա որևէ երրորդ պետություն չպետք է Հայաստանին պարտադրի սահմանափակել Իրանի հետ գործակցությունը: Նման պահանջն անտրամաբանական կլինի: Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանը, բնականաբար, ջանքեր թափելով, պետք է շարունակի իր հարաբերությունների զարգացումն Իրանի հետ: Մենք պետք է աշխատենք երկու հիմնական ուղղությամբ. դա նախևառաջ Իրանի հետ աշխատանքն է տարբեր՝ թե՛ դիվանագիտական, թե՛ հասարակական մակարդակներում և թե՛ ԶԼՄ–ների տիրույթում: Իսկ երկրորդ ուղղությունն ԱՄՆ–ի հետ աշխատանքն է, որ, այսուհանդերձ, Հայաստանի դիրքորոշումներն ընկալելի լինեն նաև աշխարհի թիվ մեկ գերտերությունում»,–շեշտեց իրանագետը:

Խոսելով հայ–թուրքական սահմանից, օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանն այս պահին ունի երկու կիսաբաց սահման. «Հայ– իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ–վրացական սահմանը, օրինակ, վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»։ Անդրադառնալով հայ–իրանական սահմանի փակման հնարավորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Հայաստան–Իրան սահմանը որևէ պարագայում չպետք է փակվի: Լինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բնակլիմայական իրավիճակ, միևնույն է, Հայաստան–Իրան սահմանի գործունեությունը մենք պետք է ապահովենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով: Ավելին, Հայաստանը հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինի այդ սահմանի ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով, որ դեպի այդ սահման ձգվող մայրուղին չի համապատասխանում մեր պետության զարգացման տեսլականի որևէ չափորոշիչի, և այս իմաստով Հյուսիս–հարավ միջանցքի համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց բարձր է: Այդ դերակատարության մասին գիտեն և բազմիցս շեշտում են նաև իրանական կողմից: Հետևաբար, մենք նույնիսկ մեկ րոպեով չպետք է դիտարկենք Հաաստան– Իրան սահմանի փակվելու հանգամանքը: Բացի այդ, պետք է նաև հնարավոր ամեն ինչ անենք, որ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից այդ սահմանը գործի իր ունեցած ներուժի ողջ կարողությամբ: Ես չեմ կարծում, որ այդ սահմանը երբևիցե կփակվի, որովհետև հայ–իրանական սահմանի փակում, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության, ըստ էության, կղզիացում»:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor