ՉԼ. «Լիվերպուլը» անակնկալ պարտություն է կրում
SportՄեկնարկեց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրը:
Օրվա առաջին խաղում «Լիվերպուլը», որն ընդգրկված է C խմբում, արտագնա հանդիպում անցկացրեց «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Հանդիպումն անակնկալ ավարտ ունեցավ` ավարտվելով տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով: Սերբական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պավկովը` աչքի ընկնելով 22-րդ և 29-րդ րոպեներին:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 6 միավորով կմնա առաջին տեղում: «Ցրվենա Զվեզդան» իր ակտիվում գրանցեց 4 միավոր և ՊՍԺ-ի հետ կիսում է 3-րդ 4-րդ տեղերը:
Հավելենք, որ խմբի մյուս խաղում «Նապոլին» տանը կընդունի ՊՍԺ-ին: