Կանադայում Boeing 747-ի կոշտ վայրէջքի ժամանակ 4 մարդ է տուժել
International newsԿանադայի Գալիֆաքս Սթենֆիլդ միջազգային օդանավակայանում Boeing 747-ի կոշտ վայրէջքի ժամանակ 4 մարդ է տուժել, ասվում է օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջում:
Հաղորդվում է, որ Sky Lease Cargo ավիաընկերությանը պատկանող օդանավը, որը ժամանել էր Չիկագոյից, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց: Ի սկզբանե հաղորդվում էր հինգ տուժածի մասին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ օդանավում եղել է անձնակազմի միայն չորս անդամ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5:15-ին (երևանյան ժամանակով՝ 14:15-ին): Ինչպես գրում է «Известия»-ն, այն ազդել է օդանավակայանի աշխատանքի վրա, ուստի մյուս չվերթների ժամերը փոփոխության են ենթարկվել: