Մեյը կառավարությանն է ներկայացրել Brexit-ի հարցով համաձայնագրի գրեթե պատրաստ ծրագիրը. Bloomberg
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության անդամներին է ներկայացրել Brexit-ի հարցով Բրյուսելի և Լոնդոնի միջև համաձայնագրի գրեթե պատրաստ ծրագիրը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում առայժմ բացակայում է վերջին հոդվածը, որում պետք է ներկայացվի իռլանդական սահմանի շուրջ իրավիճակի լուծումը, և հենց այս հարցն է այժմ գայթակղության քար հանդիսանում Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցություններում:
Մեյը բազմիցս խոստացել է թույլ չտալ Օլսթերի և ԵՄ կազմի մեջ գտնվող Իռլանդիայի Հանրապետության միջև կոշտ սահմանի ի հայտ գալը: Սակայն նա նաև հայտարարել է, որ Իռլանդական ծովով մաքսային սահման անցկացնելու՝ ԵՄ-ի առաջարկն անընդունելի է:
Bloomberg-ի և բրիտանական մի շարք այլ լրատվամիջողների տվյալներով՝ նոյեմբերի 6-ին կայացած այս նիստից բացի շաբաթվա ընթացքում կարող է նշանակվել ևս մի նիստ, որի ժամանակ նախարարներին կառաջարկվի հաստատել համաձայնագրի վերջնական նախագիծը: