ՉԼ. «Ռոման» հաղթեց ԲԿՄԱ-ին
SportՉեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրը:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային»: Խաղի հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Աչքի ընկավ Մանոլասը: 50-րդ րոպեին Սիգուրդսոնը հավասարեցրեց հաշիվը:
Մի քանի րոպե անց տանտերերի ֆուտբոլիստ Մագնուսոնը կարմիր քարտ ստանալու պատճառով հեռացվեց խաղադաշտից:
Օգտվելով թվային առավելությունից` հյուրերը հաղթանակ կորզեցին: Երկրորդ գոլը խփեց Պելեգրինին:
Այս խաղից հետո «Ռոման» 9 միավորով առաջին տեղում է: ԲԿՄԱ-ն 4 միավորով 3-րդ հորիզոնականում է: