Լուիս Էնրիկե. Ռամոսը յուրահատուկ ֆուտբոլիստ է
SportԻսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բնութագրել է պաշտպան Սերխիո Ռամոսին: Մասնագետը կարծում է, որ Ռամոսը յուրահատուկ ֆուտբոլիստ է:
«Ռամոսը բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա յուրահատուկ է: Սերխիոն օրինակ է իր թիմակիցների համար: Նա հաղթել է յուրաքանչյուր մրցաշարում»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Ռամոսն աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: