ԱՄՆ-ը Չինաստանի հետ սառը պատերազմ չի ուզում. Պոմպեո
International newsԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ սառը պատերազմ սկսելու ցանկություն չունի: Ինչպես գրում է РИА Новости-ն, Պոմպեոն նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ նոյեմբերի 9-ին, Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ ռազմավարական երկխոսությունից հետո:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Պեկինն ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենա իր գործողություններին:
«ԱՄՆ-ը Չինաստանի հետ սառը պատերազմի քաղաքականություն չի հետապնդում: Ընդհակառակը՝ ԱՄՆ-ն ուզում է, որ Չինաստանը պատասխանատու կերպով գործի», - հայտարարել է Պոմպեոն: