Ռուսաստանի դեսպանատունը պարզում է ԱՄՆ-ում ռուս լրագրողի ձերբակալման հանգամանքները
International newsՎաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում ռուս լրագրող Ալեքսանդր Մալկեւիչի ձերբակալման հանգամանքները պարզելու համար հարցում է ուղարկել Պետդեպարտամենտ, հաղորդում է RT-ն:
Այս մասին նշվում է Twitter-ում դեսպանատան էջում:
«Վաշինգթնի օդանավակայանում ՀԴԲ աշխատակիցների կողմից ռուս լրագրող Ալեքսանդր Մալկեւիչի ձերբակալման լուրերի կապակցությամբ հարցում է ուղարկվել Պետդեպարտամենտ կատարվածի հանգամանքները պարզելու համար: Նման դեպքերում ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս պահանջել դեսպանատան հետ կապ հաստատել», — նշվում է հաղորդագրությունում: