Գեորգի Կարախանյանի մրցակիցը որակազրկվել է ոչ մարզական վարքի համար, հայ երկրպագուները «պատժել» են ադրբեջանցիների
SportMMA-ի հայ մայ մարտիկներ Գեորգի Կարախանյանն ու Էդուարդ Վարդանյանը հաղթանակներ են տարել Մոսկվայում կայացած ACB 90 խառը մենամարտերի (MMA) մրցաշարում:
Նախկին ժամանակավոր չեմպիոն Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է դաղստանցի Ուստարմագոմեդ Գաջիդաուդովին:
Գեորգի Կարախանյանը հանդիպել է ռուսաստանցի Տիմուր Նագիբինի հետ, որին տեխնիկական պարտություն է գրանցվել ոչ մարզական վարքի համար: Մարտի ընթացքում մրցավարը դադարեցրել է մենամարտը, ինչից հետո ռուսաստանցի մարտիկը հարվածել է Կարախանյանին եւ որակազրկվել:
ՖԱՖ երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկոյի ընթացքում մարզապալատում բախում է տեղի ունեցել հայ ու ադրբեջանցի երկրպագուների միջեւ:
«Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։
Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ եւ փախուստով։
Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում: