Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան նոր քննության
SocietyՀայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:
Ինչպես հաղորդում են վճռաբեկ դատարանից, քննելով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպամների ներկայացրած բողոքները, որոշում է կայացրել գլխավոր դատախազի դիմումը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստում դրա հրապարակման պահից, վերջնական է, և ենթակա չէ բողոքարկման: