Թուրքիայի իշխանությունները Խաշոգջիի սպանության եւս մեկ ձայնագրություն ունեն
International newsԹուրքիայի իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւս մեկ՝ ավելի երկար ձայնագրություն ունեն, ինչպես նաեւ ապացույցներ, որոնք հակասում են Սաուդյան Արաբիայի դատախազի եզրակացություններին: Այս մասին գրում է սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:
Նախօրեին Սաուդյան Արաբիայի դատախազությունը մեղադրանքներ էր ներկայացրել Խաշոգջիի սպանության 11 կասկածյալներին՝ նրանցից 5-ի համար մահապատիժ պահանջելով: Դատախազի խոսքով՝ նրանք լրագրողին սպանել են չկարողանալով համոզել հայրենիք վերադառնալ կամ ուժով, նրան առեւանգելու միջոցով՝ նրան թմրանյութեր ներարկելով:
Ըստ թուրք տեսաբանի՝ Թուրքիայի քննիչների տրամադրության տակ գտնվող մի շարք ապացույցներ եւ եզրահանգումներ հերքում են սաուդցի դատախազի փաստարկները:
«7 րոպեանոց ձայնագրությունում լսելի են Խաշոգջիի վերապրելու հուսահատ փորձերը, բայց չի լսվում, որ որեւէ մեկը նրան համոզում է հայրենիք վերադառնալ», - գրում է Սելվին:
«Թուրքիայի պաշտոնական անձինք նույնպես չեն հաստատել Սաուդյան Արաբիայի դատախազի հայտարարությունն այն մասին, որ Խաշոգջին սպանվել է այն բանմից հետո, երբ նրանք նրան դեղի մահացու չափաքանակ են տվել: Ասում են, որ նրան պարանով են խեղդել կամ պլաստիկ տոպրակի նման մի բանով»,- հավելել է տեսաբանը:
Ավելին՝ կան նաեւ այլ անկարկներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ սպանությունը նախապես էր ծրագրվում: Մասնավորապես սաուդյան թիմի կազմում ընդգրկվել էին դատաբժշկական փորձագետներ, որոնք անդամահատել են մարմինը:
Այն փաստը, որ տեսախցիկներում երեւում է մարդ, որը նման է Խաշոգջիին իր սպանությունից հետո, ոստիկանությանը մոլորության մեջ գցելու նպատակով, նույնպես խոսում է կանխամտածված սպանության օգտին: Սելվին պնդում է, որ երկրորդ ձայնագրությունը այս փաստի ավելի համոզիչ ապացույցներ է պարունակում:
Այս ձայնագրությունում, որը 15 րոպե է տեւում, սաուդցիները մինչեւ Խաշոգջիի գալը քննարկում են, թե ինչպես նրան սպանեն:
Նրանք քննարկում, են նախապես պատրաստած ծրագիրը եւ հիշեցնում թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները: Տվյալներ կան նաեւ սպանությունից հետո ժամակահատվածի մասին: Մասնավորապես՝ միջազգային զանգերի ձայնագրությունները, որ կատարվել են թիմի անդամների կողմից: