Ջիբրալթար-Հայաստան՝ 1:4. Մովսիսյանը շատ արագ երեք գոլ է խփում
SportՀայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում հյուրընկալել է Ջիբրալթարին:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր` 1:1: Երկրորդ կեսում մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը շատ արագ երեք գոլ է խփել ու դարձել պոկերի հեղինակ` հաշիվը դարձնելով 4:1:
31-ամյա խաղացողը Հայաստանի հավաքականի պատմության մեջ դառնում է առաջին ֆուտբոլիստը, ով պոկերի հեղինակ է դառնում:
Մովսիսյանն աչքի է ընկել 48-րդ, 52-րդ և 55-րդ րոպեներին: