Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շրջանցեց կուսակցությունների մեծ մասին

Society

Օրերս ՔՊ–ից մեծ աղմուկով դուրս եկած Գևորգ Աճեմյանի հայտարարությունների շուրջ քննարկումներում իշխանության շատ ներկայացուցիչներ ակտիվորեն շրջանառում են «ՔՊ–ն ընտանիք է, չի կարելի ընտանիքի ներքին խոհանոցը դուրս հանել» թեզը: Թե ինչու է հեռացել Աճեմյանը, ինչու չեն հաստատել նրա թեկնածությունը, մեզ առանձնապես չի հետաքրքրում, թողնենք այդ հարցը Աճեմյանի ու ՔՊ–ի հայեցողությանը կամ, ինչպես ասում են, չմտնենք մատի ու մատանու արանքը: Սակայն ընտանիք ձևակերպման ակտիվ օգտագործումը, հատկապես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի շուրջ քննարկումների կոնտեքստում, արժանի է ուշադրության: Հայաստանյան կուսակցությունների մեծ մասը միշտ աչքի է ընկել փակ, ինքնաբավ կեցվածքով: Բոլորովին վերջերս, հեղափոխությունից շաբաթներ առաջ՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը, հանրապետական մի շարք գործիչներ պնդում էին, որ Սերժ Սարգսյանն իրենց քաղաքական «հայրն» է:

Մի բան է ընտանիք գաղափարն ընդհանրապես, որպես հասարակական կառուցվածքի բաղադրիչ, մեկ այլ բան, երբ այդ բաղադրիչը դառնում է կենսական քաղաքական ուժերի դեպքում: Քաղաքական ուժերի դեպքում ընտանիքի մոդելի որդեգրումը ոչ այլ ինչ է, քան հստակ սահմանազատում հասարակությունից, ներփակ միջավայրի հակման դրսևորում:

Հատկապես հիմա, երբ հետհեղափոխական իրավիճակը տրամաբանորեն սահմանել է այլ արժեքային ուղենիշներ, իշխող կուսակցության համար կենսական պետք է դառնար ներփակ մոդելից ձերբազատումն ու թափանցիկ, ներքին դեմոկրատիայի մեխանիզմներով աշխատող կուսակցության ստեղծումը: Ակնկալել դա մեկ–երկու ամսում, իհարկե, անհույս լավատեսություն կլինի: Բայց առնվազն կարելի էր տեսնել, որ կա նման ցանկություն, կա նման ճիգ: Եթե ոչ հիմա՝ այս կարևոր նախընտրական հանգրվանի ժամանակ, ապա էլ երբ պետք է ՔՊ–ն կամ իշխանությունը դներ ներկուսակցական դեմոկրատիայի սաղմերը:

Իրականում, սակայն, այդ սաղմերը, որոնց ներդրումն իսկապես ահռելի կամք և գիտելիք է պահանջում, ոչ միայն չկան, այլև կա անցյալի իներցիոն ուժը, որից խուսափել նոր իշխանությունները չկարողացան: Հայաստանի բոլոր քիչ թե շատ խոշոր քաղաքական ուժերը վերջին երեսուն տարիների ընթացքում ի վերջո հանգել են ներփակ, ստերիլ կուսակցական համակարգի: Ոչ հեռավոր անցյալում են ՀՀԿ գործադիր նիստերին հաջորդող մամուլի հաղորդագրությունները, որոնցում կարմիր թելի պես անցնում էր «ընդունվեց միաձայն» որոշումը:

Պարզ է, որ թե ինչպես առաջ, այդպես էլ հիմա, բոլոր որոշումները չէ, որ ընդունվում են միաձայն: Ավելին, իշխող ուժերի ներսում միշտ կա ավելի շատ հակասությունների դաշտ: Խնդիրն այն է, թե այդ հակասությունները ի վերջո մնում են կուլիսներում, զիջում են կուսակցության առաջնորդի վերջնական կարծիքին, թե շանս են ունենում դառնալ ներկուսակցական բաց, թափանցիկ բանավեճերի առարկա: Նոր քաղաքական մշակույթ ասելով՝ պետք է նկատի ունենալ հենց վերջինը, հստակ մեխանիզմների ներդրումը, որը կդառնա հիմնավոր երաշխիք, որ ոչ թե չեն լինի ներկուսակցական հակասություններ, այլ այդ հակասությունները կարտահայտվեն քաղաքական ճանապարհներով: Ինչպես նախկինում, այդպես էլ, ըստ էության, հիմա ներկուսակցական հակադրությունները, մնալով կուլիսներում, դառնում են ներքին ինտրիգների, միմյանց համոզելու, դիվիդենտներ շահելու առարկա, ու բնական է, որ արդյունքում լինում են դժգոհներ, ինտրիգներին զոհ գնացածներ: Ներկուսակցական դեմոկրատիայի, ներկուսակցական ընտրությունների, տարածքային կառույցների դերակատարության բարձրացման իմաստը հենց սա է, որպեսզի ոչ թե բացառվեն հակասությունները, ոչ թե գոհացնեն բոլորին, այլ ինտրիգների դաշտից հանեն այդ հակասությունները, դրանք դարձնեն սահմանված արդար խաղի կանոններով մրցակցության առարկա, ինչի արդյունքում պայմանական գևորգաճեմյանները, դուրս մնալով նախընտրական ցուցակներից, չեն կարողանա դժգոհել, որովհետև դուրս մնացած կլինեն սահմանված խաղի կանոններով պարտվելու հետևանքով: Սա էլ իր հերթին կբերի դավադրությունների տեսությունների կտրուկ նվազման, մի բան, որն անբաժան է այն համակարգերից, որոնք իրենց բնույթով փակ են:

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable