Թրամփը հայտնել է՝ որն է եղել իր նախագահության օրոք կայացրած ամենաբարդ որոշումը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի հարցում կայացրած որոշումն ամենաբարդն է անվանել իր նախագահության օրոք:
«Հյուսիսային Կորեան բավականին բարդ էր… Քանի որ, երբ ես այն ստացա նախկին նախագահ Օբամայից, երբ մենք նստած զրուցում էինք, նա ասաց, որ դա, անկասկած, ամենամեծ խնդիրն է, որի առաջ կանգնած է երկիրը», -Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Թրամփն ընդգծել է, որ շատ գոհ է այն փաստից, թե ինչ որոշում է կայացրել, և թե ինչպիսի հարաբերությունների մեջ են այժմ ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հյուսիսկորեացի պաշտոնակցի՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում է անցկացրել հունիսի 12-ին Սինգապուրում, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ ԿԺԴՀ-ն կդադարեցնի միջուկային և հրթիռային ծրագրերի իրականացումը՝ ի պատասխան երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման: