Բուլղարիայի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել
International newsԲուլղարիայի տասնյակ քաղաքներում կիրակի զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել: Ցուցարարները պահանջում էին երկրի կառավարության հրաժարականը: Նրանք դժգոհել են ավտոմոբիլային վառելիքի բարձր գներից, հին տարեթվի արտադրության ավտոմեքենաների հարկային դրույքաչափի բարձրացումից:
Չնայած ոստիկանության ուժեղացված հսկողությանը՝ ցուցարարներին հաջողվել է մասամբ փակել երկրի գլխավոր մայրուղիները, նաև Հունաստանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերը: Մայրաքաղաք Սոֆիայում մի քանի բողոքի ակցիաների պատճառով մի քանի ժամ կաթվածահար է եղել կենտրոնական փողոցների երթևեկությունը:
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «բողոքի ակցիաներն անցկացվել են առանց հասարակական կարգի լուրջ խախտումների»: Ոստիկանության տրամադրած տվյալներով՝ հանրապետությունում կիրակի տեղի ունեցած ակցիաներին մասնակցել է մոտ 1700 ավտոմեքենա և մոտ 3500 մարդ: Ձերբակալվել է չորս ցուցարար:
Հանրային կարգի պահպանմանը ներգրավված է եղել ավելի քան 2000 ոստիկան, որից 1000-ը՝ մայրաքաղաք Սոֆիայիում: