Լեհաստանը կանխատեսել է, թե երբ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա
International newsԼեհաստանի հայտարարությունն այն մասին, որ ավարտին հասցնելով «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, պայմանավորված է անբարեխիղճ մրցակցության հետ, հաղորդում է DW-ն:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 19-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա անհաջող հայտարարություն է: Այստեղ ոչինչ բացարձակապես քողարկված չէ, անգամ նման անարդար մրցակցության դրսեւորումները քողարկելու փորձեր չկան», - համոզված է նա:
Խոսքը Լեհաստանի Նախարարների խորհրդի նախագահ Մաթեուշ Մորավեցկու հայտարարության մասին է, որը նա արել էր Համբուրգում «Տրանսատլանտյան հարաբերությունների ապագան» (FOTAR) թեմայով համաժողովի ժամանակ:
Քննարկումը անցկացվել էր Համբուրգի համալսարանի գրադարանի շենքում, որտեղ սովորել էՄորավեցկին:
Լեհաստանի վարչապետից բացի, քննարկմանը մասնակցել է նաեւ Գերմանիայի ֆինանսների նախարար, կանցլերի տեղակալ Օլաֆ Շոլցը:
Լեհաստանի վարչապետը, մասնավորապես, անդրադարձել էր «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության հարցին: «Ես գիտեմ գերմանական կառավարության դիրքորոշումը, որ սա բիզնես ծրագիր է», բայց Գերմանիայի արեւելյան հարեւանները «չեն հավատում դրան», - ընդգծել էր Մորավեցկին: