ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ
International newsԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու ընկերության դեմ, որոնց կասկածում է իրանական նավթը Սիրիա մատակարարելու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Պատժամիջոցների տակ են հայտնվել Промсырьеимпорт դաշնային պետական միասնական ձեռնարկությունը և КГК ԲԲԸ-ն (անգլերեն անվանումը՝ Global Vision Group):
Բացի դրանից, ցանկում ներառվել են իրանական Tadbir Kish ընկերությունը և 6 ֆիզիկական անձ: Նրանց թվում է Промсырьеимпорт ԴՊՄՁ-ի փոխտնօրեն Անդրեյ Դոգաևը:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ «իրանա-ռուսական ցանցի» շնորհիվ սիրիական կառավարությունը միլիոնավոր բարելներով նավթ է ստանում Իրանից, իսկ վերջինս՝ հարյուր միլիոնավոր դոլարներ:
Նրա խոսքով՝ նավթը գաղտնի կերպով Սիրիա է հասնում նավերով, որոնք անջատում են GPS համակարգը՝ առաքման մասին տվյալների հրապարակումից խուսափելու համար: