«Ռեալը» մտափոխվել է Նեյմարի հարցում
SportՄադրիդի «Ռեալը» հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մտքից:
Mundo Deportivo-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտափոխվել է 26-ամյա բրազիլացու տրանսֆերի հարցում: Պատճառներից մեկը «Ռեալի» երկրպագուների դժգոհությունն է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնային» նախկին ֆուտբլիստին:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել հարձակվողին: