Սաուդյան Արաբիայում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է մահացել
International newsՍաուդյան Արաբիայում տեղացող հորդառատ անձրևների և դրանցով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչութան հայտարարությունը, մարդկային կորուստներ են գրանցվել թագավորության 10 տարբեր շրջանում: Ամենամեծ թվով զոհեր գրանցվել են Մեքքայում, որտեղ անձրևների պատճառով 11 մարդ է մահացել:
Մարդկանց մահվան պատճառը հիմնականում հեղեղումներն ու ջրհեղեղի վայրերում հոսանքահարվելու մեծ վտանգն է, ինչպես նաև շենքերի փլուզումները:
Բացի այդ, հաղորդվում է, որ փրկարարները ավելի քան 4000 մարդու են տարհանել ջրհեղեղներից տուժած շրջաններից:
Սաուդյան Արաբիայից բացի Պարսից ծոցում մոլեգնող հզոր ցիկլոնն ավելի վաղ որոշ վայրերի համար հազվադեպ երևույթ հանդիսացող հորդառատ անձրևների պատճառ էր դարձել ԱՄԷ-ում և Քաթարում, ինչպես նաև ջրհեղեղներ էր առաջացրել Քուվեյթում: