Թրամփն ակնարկել է Աֆղանստան այցելելու հնարավորության մասին
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է առաջին անգամ այցելել Աֆղանստան: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ զինվորականների հետ տեսակոնֆերանսի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ կարող է հանդիպել նրանց հետ ԱՄՆ-ում կամ նրա սահմաններից դուրս:
«Հնարավոր է՝ ես ձեզ հետ հանդիպեմ նաև այդտեղ (Աֆղանստանում): Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն այս շաբաթ հայտարարել է, որ կարող է այցելել ռազմական գործողությունների գոտի՝ չհստակեցնելով կոնկրետ որտեղ:
Աֆղանստանի պատերազմն ԱՄՆ-ի համար դարձել է պատմության մեջ ամենաերկարը: Ամերիկյան զորքերն այնտեղ են գտնվում 2001 թվականից: