Իտալիան աջակցում է համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարին
International newsԻտալիայի իշխանություններն աջակցում են համաեվրոպական բանակ ստեղծելու նախագծին: Այդ մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Իտալիայի կառավարության պաշտոնական աղբյուրին:
«Իտալիան իր աջակցությունն է հայտնել համաեվրոպական բանակ ստեղծելու նախագծին, քանի որ այն համարում է Եվրոպայի անվտանգության ապահովման գլխավոր նախադրյալներից մեկը: Սակայն այս գաղափարն առայժմ միայն քննարկվում է, և մենք ակտիվորեն մասնակցում ենք այդ քննարկումներին», - նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ համաեվրոպական բանակ ստեղծելու կարևորության մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այդ գաղափարը պաշտպանել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և Լեհաստանը գաղափարին դեմ էին արտահայտվել: Համաեվրոպական բանակ ստեղծելու նախագիծը քննադատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: