Հարձակում է կատարվել Պակիստանում Չինաստանի հյուպատոսարանի վրա. կան զոհեր. Geo TV
SocietyԵրկու ոստիկան Է զոհվել Պակիստանի Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակման հետեւանքով:
«Երեք կամ չորս մարդ փորձել են ներխուժել Չինաստանի հյուպատոսարան եւ կրակ են բացել այն բանից հետո, երբ պահապանները փորձել են նրանց կանգնեցնել»,- հեռուստաալիքը մեջբերել Է աղբյուրի խոսքը: Նաեւ նշվում Է, որ Կարաչիի ոստիկանությունը ոչնչացրել Է ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում կատարած անձանցից երեքին:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ նրանց մարմիններին մահապարտի գոտիներ են հայտնաբերվել: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել օրհասական վիճակում: Առկա տվյալներով՝ հարձակվողները զինված են եղել նռնակներով ու հրազենով: Տեղական ժամանակով ժամը 9:30-ին (Երեւանի ժամանակով 8:30-ին) նրանք կրակ են բացել հյուպատոսարանի անցակետում, իսկ այնուհետեւ նռնակ են պայթեցրել:
Գլխավոր հյուպատոսության դիվանագետներն ու մյուս ախատակիցները չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: