Գագիկ Ծառուկյանի գործունեության առանցքում է նաև առողջ և ուժեղ երիտասարդություն ունենալու գաղափարը
AnalysisՀայ ազգը միշտ աչքի է ընկել իր նվիրյալ հայորդիներով, որոնք իրենց լուման են ներդրել ազգի պահպանման ու կայացման գործում: Ազգի նվիրյալ այդ անձինք փորձել են յուրովի շենացնել ու զարգացնել իրենց այս փոքրիկ հայրենիքը:
Վերջին 3 տարիներին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում 2-2.5 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել: Ոլորտները տարբեր են՝ արդյունաբերությունից մինչև շինարարություն, փոքր ու միջին բիզնեսից մինչև արևային համակարգերի, կրիպտովալյուտայի և ոսկու արտադրություն, զբոսաշրջություն, սպորտ. Այդ տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր նախագծեր: Կատարված աշխատանքերն այդքանով չեն սահմանափակվելու: Առաջիկայում սպասվում են էլ ավելի մեծամասշտաբ ներդրումներ ու նոր ծրագրեր: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, անհնար է չգնահատել Գ. Ծառուկյանի նպաստը հայրենի սպորտում:
2004թ.-ից ստանձնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկը՝ Գագիկ Ծառուկյանը սկսեց արմատական բարեփոխումներ իրականացնել բոլոր ուղղություններով, ինչից անմասն չմնաց նաև բարեգործական հիմնադրամը: Կարճ ժամանակում հիմնանորոգվեցին տասնյակ մարզաբազաներ Երևանում և մարզերում: Հանրապետության ամբողջ տարածքում տարիներ առաջ մեկնարկած մարզադպրոցների վերանորոգման ու վերակառուցման համալիր ծրագիրը լայն թափով շարունակվում է մինչև այսօր:
Հրազդան և Սիսիան քաղաքներում միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադպրոցների վերաշահագործմանը հաջորդեց Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը, որն այսօր գրեթե ավարտին է մոտեցել: Ներքին հարդարման աշխատանքների իրականացումից հետո, հանրապետության երկրորդ քաղաքը կունենա միանգամայն նոր ու միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող մարզաբազա:
ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ շարունակվում է արդիականացվել նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Նպատակը մեկն է՝ անել առավելագույնը՝ հայ տաղանդաշատ մարզիկներին բացահայտելու և հայոց եռագույնը միջազգային հեղինակավոր մրցահարթակներում պատվով ծածանելու համար:
Ծառուկյանն ուղղակի ապրում է սպորտով. դա ասես նրա կյանքի գլխավոր նպատակը լինի՝ ունենալ առողջ ու ուժեղ երիտասարդություն: Այդ առումով՝ ՀԱՕԿ նախագահն անում է հնարավոր ամեն ինչ՝ սահմանելով անվանական կրթաթոշակներ և կազմակերպում է ամենատարբեր մարզական միջոցառումներ, որտեղ բավականին լուրջ դրամական պարգևներ են տրվում:
Աղասի Առաքելյան