Վաշաձեն Զուրաբիշվիլիին գերազանցում Է 4 տոկոսով. Edison Research
International news«Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ոչ մեծ առավելություն ունի Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, որին աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: Սա Է սոցիոլոգիական հետազոտության արդյունքը, որը «Ռուսթավի-2» հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Edison Research հեղինակավոր ամերիկյան ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Հարցին՝ «Ում օգտին դուք կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր», հարցվածների 37 տոկոսը պատասխանել Է, որ կքվեարկեր Վաշաձեի, իսկ 35 տոկոսը՝ Զուրաբիշվիլիի օգտին: Հարցման մնացած մասնակիցները կամ հրաժարվել են պատասխանել հարցին, կամ դեռեւս չեն կողմնորոշվել: Ոմանք հայտարարել են, որ ոչ մեկի օգտին Էլ չեն քվեարկելու: Այս արդյունքները ներկայացրել են ալլոկացիայի՝ անբավարար ռեսուրսների բաշխման համակարգի հաշվառմամբ: Ամբողջական ալլոկացիայի համաձայն, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 45 տոկոսը պատասխանել Է, որ կքվեարկեր Վաշաձեի օգտին, իսկ 42 տոկոսը՝ Զուրաբիշվիլիի օգտին:
Հարցման մնացած մասնակիցները դեռեւս որոշում չեն ընդունել կամ հրաժարվել են պատասխանել: «Ռուսթավի-2»-ը նշում Է, որ եթե ամբողջական ալլոկացիայի հաշվառմամբ բերված թվերից բացառվեն հարցման այն մասնակիցների պատասխանները, որոնք դեռեւս չեն որոշել՝ ում օգտին են քվեարկելու կամ հրաժարվել են պատասխանել, ապա ցուցանիշները կլինեն այսպիսին. Վաշաձեն ստանում Է ձայների 52 տոկոսը, Զուրաբիշվիլին՝ 48 տոկոսը:
Հետազոտությանը մասնակցել Է 2 հազար 38 ընտրող: Հարցումն անցկացվել Է նոյեմբերի 12-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 2 տոկոս: Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որոնք Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին, Զուրաբիշվիլին հավաքել Էր ձայների 38,64 տոկոսը, իսկ Վաշաձեն՝ 37,74 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին: