ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործարարները կարող են հարկերը բիթքոինով վճարել
International newsԵրկուշաբթիից սկսած ԱՄՆ-ի Օհայո նահանգում բոլոր ձեռնարկատերերը կկարողանան իրենց հարկերը բիթքոինով վճարել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունները, ովքեր ցանկանում են մասնակցել այս ծրագրին, պարզապես պետք է մտնեն OhioCrypto.com կայքը, գրանցվեն եւ վճարեն այն ամենը, ինչ ուզում են՝ սկսած ծխախոտի վաճառքի հարկերից եւ ավարտած աշխատողների համար հարկերի վճարումից:
Այսպիսով ԱՄՆ-ն աշխարհում կդառնա առաջին երկիրը, որը բիթքոինը որպես պաշտոնական արժույթ է ընդունել:
Նահանգի գանձապետ Ջոշ Մանդելը հայտարարել է, որ ծրագիրը ազդանշան է, որ պետությունը մտադիր է տեխնոլոգիաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծել: