Թերեզա Մեյը հայտնել է, թե երբ է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկության դնելու «Բրեքզիթի» մասին համաձայնագիրը
International newsՄեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկություն կիրականացնի դեկտեմբերի 11-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Մեյը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվերակությանը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ դեկտեմբերի 11-ին, որ պալատը հավաքվի և որոշի՝ աջակցե՞լ հանրաքվեի արդյունքների իրականացմանը, թե՞ ոչ», - ասել է վարչապետը:
Նախօրեին ԵՄ կազմում մնացող 27 անդամ պետությունների ղեկավարները հաստատել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը:
Ավելի վաղ Մեյը կոչ էր արել բրիտանացիներին «Բրեքզիթ»-ի հարցում աջակցել իրեն:
Հայտնի է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս կգա 2019թ. մարտին: