«Փյունիկը» կմասնակցի Ռուսաստանի ՖԱԼ-ի գավաթի խաղարկությանը
SportԵրեւանի «Փյունիկը» կմասնակցի Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (առաջին դիվիզիոնի) գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Մրցաշարին տարբեր տարիներին մասնակցում են նաեւ ոչ ռուսական թիմեր:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել վիճահանությունը: «Փյունիկը» հայտնվել է A խմբում: Այստեղ նրա մրցակիցներն են Վլադիվաստոկի «Լուչը», Սարանսկի «Մորդովիան» եւ Վոլգոգրադի «Ռոտորը»: Մրցաշարը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 8-21-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում: Մրցաշարի գործող չեմպիոնը «Ուրալն» է: