Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ոստիկանությունը երբևիցե այսքան ուժեղ չի եղել, երբևիցե այսքան բանիմաց, պատրաստակամ չի եղել, որքան այսօր․ Վ․ Օսիպյանը հակադարձեց Դ. Շահնազարյանին

Society

Ես հասկացել եմ, որ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէր ոստիկանությանը, թեպետ կարող եմ հակադարձել, որ պարոն Դավիթ Շահնազարյանը երևի լավ չի տիրապետում այն ամենին, ինչ կատարվում է ներկայիս ոստիկանությունում:

Այսօր Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ  լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե ՀՀ ոստիկանությունը երբևէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից։ Օսիպյանը հակադարձեց՝ ասելով, որ իշխանությունը չի թուլացրել և չի նվաստացրել ոստիկանությանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, վստահեցնում եմ, որ երբևիցե չեմ տեսել իմ աշխատանքային տարիների ընթացքում այնպիսի վերաբերմունք, ինչպիսին այսօր եմ տեսնում վարչապետի կողմից ոստիկանության նկատմամբ: Դա հոգատար ղեկավարի վերաբերմունք է իր իրավապահ կառույցի նկատմամբ, և այն հարցերը, որոնք  բարձրաձայնում եմ իր մոտ մեր առանձնազրույցների ընթացքում, տեսնում եմ, որ ինքն էլ ավելի սրտացավ է, ինչու չէ, քան ես։ Հարգելի՛ քաղաքացիներ, վստահեցնում եմ բոլորիդ՝ ՀՀ ոստիկանությունը երբևիցե այսքան ուժեղ չի եղել, երբևիցե բանիմաց չի եղել, երբևիցե պատրաստակամ չի եղել, որքան այսօր: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նվաստացած լինելը, ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության թույլ լինելը, խնդրում եմ՝ բացատրե՛ք, հասկանամ: Ես և իմ գործընկերները չենք հասկանում՝ ինչ է դա նշանակում»,- շարունակեց Վալերիյ Օսիպյանը։

ՀՀ ոստիկանապետը հիշեցրեց, որ ինքը 7 ամիս առաջ է  նշանակվել այս բարձր պաշտոնին, իսկ այս ընթացքում բոլոր պետական միջոցառումները ՀՀ ոստիկանությունն իրականացրեց ամենաբարձր մակարդակով։ Նա օրինակ բերեց՝ ՀՀ անկախության 100-ամյակի հետ կապված բոլոր միջոցառումները, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը և այլն։

«Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանը բոլոր այս միջոցառումները կազմակերպել և որևէ դեպք չարձանագրել Հայաստանի Հանրապետությունում, արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը կազմակերպել Երևանի ավագանու ընտրությունները և երկուշաբթի օրը ընտրություններից հետո այնպիսի տպավորություն լիներ, ասես սովորական կիրակի էր, սա պատմության մեջ չէր եղել, հիմա սա թո՞ւյլ, թե՞ ուժեղ ոստիկանություն է։ Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը ՀՀ ներկա իրավիճակում վերահսկել կրիմինալին,  երբևիցե կրիմինալը չի եղել հսկողության տակ, ոնց որ հիմա է գտնվում, վստահեցնում եմ ձեզ: Ուղղակի հարցեր կան, որոնց մասին, ելնելով օպերատիվ գործողությունից, ինձ թույլ չեմ տալիս ուղղակի բացել փակագծերը: Բայց մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, մարդիկ ուղղակի ուզում են, կներեք, էժանագին հեղինակություն ստեղծել, փորձել ցեխ շպրտել ոստիկանության վրա, փորձել թիրախավորել ոստիկանությունը», - նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ իրենք գիտեն՝ ովքեր են այդ մարդիկ և իրենցից ինչ են ներկայացնում:

Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունում մայիսի 10-ից առ այսօր չկան կոռուպցիոն դրսևորումներ, չկա կաշառակերություն, իսկ պաշտոնների նշանակվում են միայն բարեխիղճ ծառայության համար՝ շարքայինից մինչև գնդապետ:

«Աշխատող մարդն է միայն սխալվում, և ես՝ որպես ոստիկանապետ, չեմ բացառում, որ ունենամ սխալ նշանակումներ: Բայց ես կաշխատեմ ուղղել իմ սխալները: Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը երբևիցե այնքան ուժեղ չի եղել, ինչպես այսօր է ուժեղ: Իսկ ուժեղն ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ: Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը եթե լինի՝ մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց միայն հանցագործների նկատմամբ կկիրառվի, այն խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք ոտնձգություն կկատարեն սահմանադրական կարգի դեմ»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողներին ասել էր, թե ՀՀ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից: «Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զորու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»,- շարունակել էր Դավիթ Շահնազարյանը:

Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025