Իրանի գերագույն ղեկավարն անհրաժեշտ Է համարել մեծացնել բանակի ներուժը
International newsԻրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին»,- հայտարարել Է Խամենեին, որը Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն Է, երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Խամենեին նշել Է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն Է եւ «վախի մեջ Է գցում թշնամիներին», հավելելով, որ Իրանը մտադիր չԷ որեւԷ մեկի դեմ պատերազմ սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: